Երևանն ու Վաշինգտոնն այժմ ջանքեր են գործադրում և աշխատում են ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դարձնելու ուղղությամբ․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունն ու Միացյալ Նահանգներն աշխատում են TRIPP նախագծի և վաշինգտոնյան մյուս պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում ունեցած ելույթում։
«Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» կամ TRIPP նախագծի հաղորդակցության իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։ Երևանն ու Վաշինգտոնն այժմ ջանքեր են գործադրում և աշխատում են ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դարձնելու ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։


