հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել. Միլլեր

Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել. Միլլեր

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել։

Նա կողմերին կոչ է արել պահպանել այս թափը և համաձայնագիր կնքել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: