երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի

Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հովհաննես Նիկողոսյանին նշանակել է իր խորհրդական։ Սարգսյանն այս որոշման մասին հայտարարեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
 
Քաղաքապետը ներկայացրել է նաև մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին: Հենց նա կզբաղեցնի Սահակ Վարդանյանի տեղը, որը դեռևս օգոստոսի 19-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Քաղաքապետը շնորհավորել է նրանց և մաղթեց արդյունավետ աշխատանք:

  • Կիսվել: