Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իրազեկման երթը (տեսանյութ)
Այս պահին Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իրազեկման երթը:
Երթն առաջնորդում է Շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը:
Նշենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցու բանկում օրվա ամփոփման ժամանակ Շարժման ղեկավար Բագրատ Սրբազանն ասել էր, որ վաղը՝ հունիսի 7-ին, ժամը 19.00 դարձյալ հավաքվելու են նշված եկեղեցու բակում, որից հետո, նրա խոսքով, տեղ ունեն գնալու, սակայն Սրբազանըն չէր հայտնել, թե ուր:
Բացի այդ՝ նա ասել էր, որ շաբաթ օրը ժամը 14․30 կհավաքվեն Կարմիր խաչի մոտ ու կգնան Վանաձոր:
՛՛Կիրակի օրը 18․30 Հանրապետության հրապարակում կլինի առանցքային հանրահավաքը՛՛,-նշել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: