հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Մարտի 28-ին, ժամը 01։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն Էլեկտրական սյունը տեղափոխել են անվտանգ տարածք և ճանապարհից հեռացրել կոտրված ապակե բեկորները։

  • Կիսվել: