Երևանի ավագանու նիստի օրակարգի 51 նախագծից մնաց 38, իսկ հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 7-ի
Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 51 նախագիծ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մոտ մեկ տասնյակ հարց ինքն է հանում օրակարգից, մի քանի նախագծի վերաբերյալ էլ հանձնաժողովները տվել են բացասական կարծիք, փողոցների անվանակոչության մասին 2 նախագիծ էլ օրինագծից հանել է «Հանրապետություն» խմբակցության կողմից։
Ավինյանը հայտարարեց, որ օրակարգում մնաց 38 հարց, որոն էլ քվեարկությամբ հաստատվեց ավագանու կողմից։
Նիստի մեկնարկին Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու հաջորդ նիստը կգումարվի մայիսի 7-ին, ժամը 10։00-ին, քանի որ ավագանու շատ անդամներ ընդգրկված են խորհրդարանական ընտրությունների ցուցակներում և օրենքով չեն կարող ավելի ուշ մասնակցել ավագանու նիստին։


