ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանը ԼՂ հակամարտության «կարգավորման» մասին ապատեղեկատվություն է տարածել ՇՀԿ նիստում

Էրդողանը ԼՂ հակամարտության «կարգավորման» մասին ապատեղեկատվություն է տարածել ՇՀԿ նիստում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԼՂ հակամարտության «կարգավորման» մասին ապատեղեկատվություն է տարածել ՇՀԿ նիստում։

ԼՂ հակամարտության «կարգավորում» ասելով՝ Էրդողանը հասկանում է 2020 թվականին Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմը։

«2020 թվականի վերջին ԼՂ հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծել մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար»,-ասել է Էրդողանը։

Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունը կտրականապես հերքում է «միջանցքի» տրամադրման հնարավորությունը՝ պնդելով, որ խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին է։

«Ադրբեջանը 5 հիմնական սկզբունքներ է ներկայացրել Հայաստանին՝ խաղաղության պայմանագրի համար, որը հիմնված է ինքնիշանության եւ տարածքային ամբողջականության հարգման հիման վրա։ Այժմ մենք աշխատում ենք առանց նախապայմանների եւ արհեստական ձգձգումների խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,-հավելել է Էրդողանը։ 

  • Կիսվել: