շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանի և Պուտինի ևս մեկ պայմանավորվածություն

Էրդողանի և Պուտինի ևս մեկ պայմանավորվածություն

Թուրքական հինգ բանկեր ներդնում են ռուսական «Միր» վճարային համակարգը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է Պուտինի հետ բանակցություններից հետո, գրում է Bloomberg-ը։

Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ռուսական վճարային համակարգին թուրքական բանկերի ադապտացման մասին։ Բանակցությունների այս հատվածին մասնակցել են կենտրոնական բանկերի ղեկավարները։ Էրդողանը համաձայնել է նաեւ ռուսական գազի դիմաց մասամբ վճարել ռուբլով։

  • Կիսվել: