հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Էրդողանի կուսակցությունը մտադիր է իրավական գործընթաց սկսել ընդդեմ Ցեղասպանության ճանաչում պահանջող Փայլանի

Էրդողանի կուսակցությունը մտադիր է իրավական գործընթաց սկսել ընդդեմ Ցեղասպանության ճանաչում պահանջող Փայլանի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է իրավական գործընթաց սկսել ընդդեմ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի, ով հերթական օրենքի նախագիծն է ներկայացրել թուրքական մեջլիս, որով պահանջում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ դատապարտելով Փայլանի կողմից նմանօրինակ նախագծի ներկայացումը։

«Ոչ ոք չի կարող մեր ժողովրդին զրպարտել ցեղասպանության մեջ։ Իսկ գերագույն մեջլիսի հարկի տակ գտնվող անձի կողմից նման քայլը քաղաքական անբարոյականություն է»,- գրել է նա։

Չելիքը հայտարարել է, թե Փայլանը պետք է «ներողություն խնդրի թուրք ժողովրդից»՝ հավելելով. «Այս հարցով անհրաժեշտ իրավական գործընթաց կսկսենք»։

  • Կիսվել: