ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Երբ խոսքն Ադրբեջանի, Թուրքիայի մասին է, Փաշինյանը վերածվում է «դիվանագետի», երբ ՀՀ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, ոչ թշնամիների մասին՝ «սկզբունքային ինքնիշխանի»․ պատգամավոր

Երբ խոսքն Ադրբեջանի, Թուրքիայի մասին է, Փաշինյանը վերածվում է «դիվանագետի», երբ ՀՀ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, ոչ թշնամիների մասին՝ «սկզբունքային ինքնիշխանի»․ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին վերջին հայտարարություններին։

«Ինչպես համոզվել, որ Փաշինյանինը ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է:

Փաշինյանը հայտարարում է, որ «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն:

ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»:

Այս հայտարարությունը պատճառաբանում է Բելառուսի նախագահի հայտարարություններով և մեր դեմ պատերազմում Բելառուսի մասնակցությամբ մասին պնդումներով (սա Փաշինյանի պնդումն է, որի վրա հիմնվել ադեկվատ մարդը չի կարող):

Առաջին հայցքից, բնական է, որ պետությունը և պետության ղեկավարը պետք է վերաբերմունք փոխեն որևէ այլ պետության կամ նրա ղեկավարի նկատմամբ, եթե վերջինս թշնամական վարքագիծ է դրսևորում մեր նկատմամբ:

Բայց որտեղ է բացահայտվում այս իշխանության իրական պատկանելությունը:

Մեր դեմ սանձազերծած պատերազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցել է Թուրքիան, անձամբ Էրդողանն արդարացրել է Ալիևի բոլոր գործողությունները: Ալիևն է, որ էթնիկ զտումների է ենթարկել Արցախի հայությանը: Բայց այս երկուսի հետ Փաշինյանը խնդիր չունի, Փաշինյանը խնդիր չունի Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու դեպքում:

Երբ խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց ամբողջապես սատարող այլ ուժորի մասին է` օրինակ Հունգարիայի, Փաշինյանը վերածվում է «դիվանագետի», երբ խոսքը ՀՀ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, անհարթ հարաբերությունների, բայց ոչ թշնամիների մասին է, Փաշինյանը վերածվում է «սկզբունքային ինքնիշխանի» ով չի հանդուրժում որևէ թթու խոսք:

Մեր վիճակում գտնվող պետության կազմաքանդման ամենահեշտ տարբերակներից մեկը մեր թշնամիներին բարեկամ, դաշնակիցներին կամ ոչ թշնամիներին թշնամի ներկայացնելն ու Հայաստանը Սիրիայի կամ Ուկրաինայի վերածելն է», - գրել է նա:

  • Կիսվել: