երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի. Ալեն Սիմոնյան

Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի. Ալեն Սիմոնյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները խնդրեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն անիմաստ է, և Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դիմեն ԵԱՀԿ-ին՝ այն լուծարելու հարցով։ 

Այս առնչությամբ Սիմոնյանը նշեց. «Հայաստանն իր կողմից այդ քայլերն իրականացնում է, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է»:

Նրա խոսքով՝ երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորի։

«Ադրբեջանն ասում է՝ իբր մենք նկրտումներ ունենք, պահանջներ ունենք, ասում եմ՝ խաղաղության պայմանագիր կկնքենք, և հարցը դուրս կգա»,-ասաց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: