հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Երբ ջրամբարների քանակը կմեծանա, կնվազի նաև Սևանից ջուր վերցնելը. Խաչատուր Սուքիասյանն առաջարկներ արեց ՏԿԵ նախարարին

Երբ ջրամբարների քանակը կմեծանա, կնվազի նաև Սևանից ջուր վերցնելը. Խաչատուր Սուքիասյանն առաջարկներ արեց ՏԿԵ նախարարին

Ի՞նչ եք խոսում, ինչքա՞ն է ավելացել ՀՀ-ից մթերքների արտահանումը. Էկոնոմիկայի նախարարությունը պետք է տեղեկանք տար նախարարին՝ ինչքանով է ավելացել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Դեպքեր են լինում, ամբողջ աշխարհում էլ այդպես է, երբ չոր եղանակներ են լինում, օգտագործում են ջրամբարները և նման լճերը դրա համար են:  Երբ ջրամբարների քանակը կմեծանա, կնվազի նաև Սևանից ջուր վերցնելը»,-ասաց պատգամավորը:

Սուքիասյանը ՏԿԵ նախարարին առաջարկ արեց:

«Մենք  ձորեր ունենք, որտեղից գետեր են գնում,  երկու պատը կա և ռելիեֆներ ունեն, անկում կա:  Ի՞նչն է պատճառը, որ շատ տեղերում չենք ուզում՝ օրինակ 2-3 մետրանոց փակենք, թեկուզ՝ Շիրակի դաշտավայրում ենք տեսնում  այդ ձորերը՝ գետերը մեջը գնացող՝  կեսը չորացած, կեսը՝ չէ:  Ինչի՞ ենք գնում ուրիշ տեղեր ջրամբար կառուցում, հիմա սա  շատ արագ կարող ենք անել, ջուրն էլ հենց այդտեղ է, ոչ մի տեղից այլ տեղ տեղափոխել պետք չէ, ուղղակի պետք է  կասկադներ կառուցենք,  այդ  ջրերը  մնան, հետո պետք լինի՝ այնտեղից  կարող են նասոսով  օգտագործել»,- ասաց Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ արևային վահանակներ  տեղադրելու դեպքում էլ. էներգիայի ծախսն էլ կլինի 0: 

Նա նաև Խնդրեց նաև ջուր բաց թողնելուն զուգահեռ որոշակի հետազոտություններ անել:  «Արարատյան դաշտավայրում ինչքան տնտեսություն է աշխատում, ինչքան արտահանում է լինում, ինչքան արտարժույթ է գալիս Հայաստան, ինչքան վերամշակման գործարաններ են աշխատում, ինչքան նոր սարքավարումներ ենք մենք ներկրում. խոսքը պետք է սրանց մասին լինի»,- նշեց նա: 

  • Կիսվել: