երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը հետ չի կանչել դրանց տակ իր ստորագրությունը. Զախարովա

Եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը հետ չի կանչել դրանց տակ իր ստորագրությունը. Զախարովա

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը հետ չի կանչել դրանց տակ իր ստորագրությունը: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ:

Զախարովան, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այդ կարևորագույն փաստաթղթերից հրաժարվելու փորձերը համարում ենք խիստ վտանգավոր։ Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկերի կհանգեցնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Իսկ այդ մարտահրավերները կանգնեցնել արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ չի հաջողվի։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և Հարավային Կովկասի մյուս պետություններ, նրանց խնդիրն այլ է՝ դուրս մղել մեզ և տարածաշրջանային մյուս դերակատարներին, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո՛՛:

Նա եռակողմ հայտարարությունների կատարումը դանդաղեցնելու և ամբողջությամբ կյանքի չկոչելու համար մեղադրել է հայկական կողմին, կոչ արել վերադառնալ այդ պայմանավորվածությունների կատարմանը:

Միևնույ ժամանակ Զախարովան նշել է, որ ԱՄՆ- ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, ՛՛չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և Հարավային Կովկասի մյուս պետություններ՛՛; Նրա խոսքով՝ նրանց խնդիրն այլ է՝ ՛՛հետ մղել ՌԴ-ին և տարածաշրջանային մյուս խաղացողներին, լարվածության նոր օջախ ստեղծել՛՛։ 

՛՛Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը, ինչին ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, որի պահանջարկն ու օգտակարությունն արդեն քանիցս ապացուցվել է։ Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը հնարավորինս մոտ ապագայում Ռուսաստանում կազմակերպելու վերաբերյալ՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: