երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Եռակողմ հայտարարության ընդունումն այդ պայմաններով մեր քաղաքական մեծ հաջողությունն է». Ալիև

«Եռակողմ հայտարարության ընդունումն այդ պայմաններով մեր քաղաքական մեծ հաջողությունն է». Ալիև

՛՛Եռակողմ հայտարարության ընդունումը՝ այդ պայմաններով ընդունումը, կարծում եմ, մեր քաղաքական մեծ հաջողությունն էր: Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Ալիևը հավելել է, որ եթե իրենք, իր խոսքով, ՛՛չազատագրեին՛՛ Շուշին, ապա չէին կարողանա հասնել որոշ պայմանների ներառմանը հայտարարության մեջ։

՛՛Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, մեզ թույլ տվեց հայտարարության մեջ ներառել նույնիսկ այն պայմանները, որոնք չէին վերաբերում այդ հարցին, մասնավորապես՝ կապված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ հետ՛՛,-նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: