ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել: Այս մասին հայտարարել է Մագդալենա Գրոնոն, տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգը:
«ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո առկա թափը պահպանելու և ապահովելու համար, որպեսզի խաղաղության օգուտները զգացվեն ամբողջ տարածաշրջանում»,-ասել է Գրոնոն:
Նա նաև նշել է, որ բանակցությունների հիմնական թեման Նախիջևանն էր:
Բացի դրանից՝ մտքեր են փոխանակվել նաև կապի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի վերաբերյալ:


