ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ԵՄ-ն քննարկում է, թե կոնկրետ ինչ կարող է անել ՀՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար

ԵՄ-ն քննարկում է, թե կոնկրետ ինչ կարող է անել ՀՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է նաև մեր շահերից։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Կարևոր է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Սա կարևոր է այս երկրների ժողովուրդների փոխկապակցվածության և բարեկեցության համար։ Մենք քննարկում ենք, թե կոնկրետ ինչ կարող ենք անել։

Կարևոր է հանդիպումներ անցկացնել բոլոր գործընկերների հետ և բարձրացնել բոլոր հարցերը: Մենք տարածաշրջանային ֆորումներ անցկացրինք տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ քայլեր քննարկելու համար: Հաճախ փոքր մանրամասները կարևոր են: Օրինակ՝ անցակետերի բացումը, կապի ապահովումը, էներգետիկ ենթակառուցվածքները և այլն», - ասել է Կալասը:

  • Կիսվել: