կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ Սարգսյան

ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ Սարգսյան

ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«ՌԴ-ն շարունակում է պահպանել հայկական ապրանքների մուտքի և ԵԱՏՄ այլ երկրներ տարանցման արգելքները։

ՌԴ իշխանությունը չի շնորհավորում ՀՀ իշխանությանը։ ՌԴ ազդեցության տակ գտնվող կուսակցությունները, առանց բացառության, Սահմանադրական դատարանում բողոքարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։

Հետևություն․

Ճիշտ ժամանակն է ստորագրելու ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը՝ ևս մեկ կարևոր քայլ անելով դեպի Եվրոպական միություն»,-գրել է նա։

  • Կիսվել: