շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն Հայաստանն ընկալում է որպես ռեսուրսների աղբյուր. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն Հայաստանն ընկալում է որպես ռեսուրսների աղբյուր. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ՛՛Հայաստանի բարեկամների ցանցի՛՛ զեկույցի դրույթները, նշել է, որ դրանում Երեւանն ընկալում են որպես ռեսուրսների աղբյուր:

՛՛ՌԻԱ Նովոստիին՛՛ մեկնաբանելով ԵՄ զեկույցը՝ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՛՛անհնար է ազատվել այն զգացումից, որ Եվրամիությունը Հայաստանն ընկալում է բացառապես որպես Եվրոպայի համար ռեսուրսների եւ շահույթի աղբյուր՛՛: ՛՛Ընդ որում, նորմալ են համարում, որ երկրի շահերն ու առաջնահերթությունները որոշվեն Բրյուսելից՛՛,-հավելել են ԱԳՆ-ում:

Զեկույցի համաձայն, ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ՛՛Երեւանը պետք է դուրս գա Չեռնոբիլի ատոմակայանից, որտեղ Հայաստանն, ի դեպ, հիմնական շահառուն է՛՛: "Ընդ որում, երբ եւ ինչ պայմաններով հայերը կկարողանան մուտք գործել ԵՄ ընդհանուր շուկա, լռում են՛՛,-նշել են նախարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ում ենթադրել են, որ ՛՛կարող է այնպես պատահել, որ Եվրամիության սին խոստումներին հետևելով՝ հանրապետության բնակիչները մնան ՛՛կոտրած տաշտակի՛՛ առջև՛՛: ՛՛Կործանելով իրենց տնտեսությունները ռուսական գազից հրաժարվելով՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի վայ-խորհրդատուները նույն փակուղային ուղին են պարտադրում նաեւ հայերին՝ ի լրումն նրանց դրդելով իրական ատոմային էներգետիկան փոխանակել չձեւավորված վերականգնվող էներգետիկայի հետ՛՛,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

՛՛Նույնը վերաբերում է Ռուսաստանից էժան հացահատիկային մշակաբույսերի և պարենամթերքի մատակարարումների վերակողմնորոշմանը դեպի ԵՄ ագրոարտադրանք։ Հեռանկարում առաջարկելով պարենային ոլորտում արեւմտյան սուբսիդիաներ՝ Եվրամիությունը մատնանշում է արդեն այժմ ԵՄ չափանիշներին եւ օրենսդրությանն անցնելու անհրաժեշտությունը՛՛,-եզրափակել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: