երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փչացնելն է․ Զախարովա

ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փչացնելն է․ Զախարովա

Եվրոպացիներն իրենք իրենց բացահայտել են։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ԵՄ-ի կողմից Երևանին ուղղված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի մասին։

Ռուս դիվանագետը Կայա Կալասին և Մարթա Կոսին անվանել է «բրյուսելյան վամպիրներ», որոնք «մոտենում են նորմալ մարդկանց և առաջարկում են կծել նրանց, որպեսզի նրանք դառնան իրենց նման»:

«Այս հայտարարությունը ապացուցում է, որ ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փչացնելն է: Նրանք արդեն դա չեն ել թաքցնում: Ի՞նչ վնաս են տեսել հայ սպառողները ռուս-հայական էներգետիկ համագործակցությունից: Ոչ մի»,- ասել է նա:

  • Կիսվել: