երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում. այս շաբաթ պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը. ՆԳ նախարար

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում. այս շաբաթ պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը. ՆԳ նախարար

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանք է տարվում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Այս շաբաթ պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը, գնդակն արդեն կլինի  Հայաստանի դաշտում, որովհետև հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք ՀՀ պետական մարմինները պետք է ապահովեն»,- նշեց նա։

Գործողությունների ծրագիրը, որպես այդպիսին, նորություն չէ։ Նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք, ըստ Արփինե Սարգսյանի, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։

  • Կիսվել: