հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԽ-ականները կծիծաղեն, երբ իմանան` ժողովրդավարության մասին քննարկմանն ընդդիմադիրներին չեն հրավիրել․ Մամիջանյան

ԵԽ-ականները կծիծաղեն, երբ իմանան` ժողովրդավարության մասին քննարկմանն ընդդիմադիրներին չեն հրավիրել․ Մամիջանյան

«Դիմադրության» անդամները բողոքի ակցիա իրականացրեցին Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում է դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում։ Տեղի ունեցող քննարկումներին ներկա են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դատական իշխանության տարբեր օղակների ղեկավար կազմեր։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները հրավիրված չեն միջոցառմանը։

«ԵԽ-ականները կծիծաղեն, երբ իմանան` ժողովրդավարության մասին քննարկմանն ընդդիմադիրներին չեն հրավիրել։ Մենք ցանկացել ենք մասնակցել այդ քննարկմանը, որպեսզի ներկայացնենք, թե Հայաստանի դատական համակարգում ինչ իավիճակ է տիրում, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: