Եկել եմ Հայաստան՝ ձեզ փրկելու․ Կարապետյան
«Շատ լուրջ արտահոսք է։ Եկել եմ Հայաստան՝ ձեզ փրկելու»,- այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իբրև ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ արտահոսքին, թե ինքը Փաշինյանի հեռացման ծրագրի մաս է կազմում, դրա համար է Հայաստան եկել։
Թե արդյոք հայցեր կներկայացվեն՝ այդ հրապարակումների առնչությամբ՝ Կարապետյանը նշեց, որ ինքը ծանոթ չէ հրապարակումներին, եթե փաստաբանական թիմը գտնի, որ դա իրենից լուրջ բան է ներկայացնում։


