չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կա՛մ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը, կա՛մ մարդ, որը լցված է չարությամբ․ Սերժ Սարգսյան

Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կա՛մ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը, կա՛մ մարդ, որը լցված է չարությամբ․ Սերժ Սարգսյան

Այս ռեժիմի ներկայացուցիչները ոչ սրբություն ունեն, ոչ բարոյականություն, ոչ էլ արժանապատվություն։ Այս մասին այսօր լրգարղոների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

"Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցողը, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ՝ կատարում է թշնամու հանձնարարականները։ Վեհափառի մասով ասեմ՝ վստահ եմ, որ նա հաստատակամ է, բոլոր պարագաներում նա բարեխղճորեն կատարելու է իր եկեղեցական ծառայությունը։ Բոլորիս հայտնի Եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են Եկեղեցուն",-հավելեց Սերժ Սարգսյանը։

"Մենք կանգնած ենք Վեհափառ հայրապետի, մեր եկեղեցու կողքին։ Հենց Վեհափառ հայրապետը կես բառ ասի, ցանկացած եկեղեցում, ՀՀ ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել",-նշեց նա։

  • Կիսվել: