ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եղբորիցս պահանջել են ԿԲ-ից ազատման դիմում գրել․ Ավետիք Չալաբյան

Եղբորիցս պահանջել են ԿԲ-ից ազատման դիմում գրել․ Ավետիք Չալաբյան

Լինելով ԿԲ առավել հեղինակավոր և փորձառու ղեկավարներից մեկը՝ եղբայրս ստիպված է եղել հեռանալ աշխատանքից։ Այս մասին մինչ դատական նիստը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ իր եղբորից պահանջել են հեռանալ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ՝ բացարձակ ապօրինի։

Նրա խոսքով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է և անդրադառնում նաև ընտանիքի անդամների վրա։ Եղբայրն արդեն 18 տարի աշխատում է ԿԲ-ում և կենսագրության վրա որևէ բիծ չունի, հետևաբար նրանից ազատման դիմում կորզելը բացարձակ ապօրինի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ 

  • Կիսվել: