չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ այսօր փորձելու է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ այսօր փորձելու է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Մեր հանրահավաքը ոչ թե հակադրություն է ՛՛Դիմադրության՛՛ շարժման հանրահավաքներին, այլ փոխլրացնող մի ակցիա է՝ իր առանձին խորհրդով, բայց չհակադրվելով այն ամենի հետ, ինչը մեր գործընկերներն ազնվորեն նախաձեռնել են և իրականացրել են արդյունավետությամբ: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա հավելեց, որ հանրահավաքի ընթացքում կխոսի իր հետագա քայլերի մասին, ընդգծեց՝ այսօր նաև փորձելու է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ իմ տպավորության՝ նա հիմա կառավարական շենքից բացակայում է, բայց բացակայելը չի նշանակում, որ չի կարող գալ։ Մեր հասարակությունը նրա համար ձեռք է բերել երկու միլիոն դոլարի ծառայողական մեքենա։ Միայն նրա երկու զրահապատ Լեքսուսներն ու երկու զրահապատ S կլասի Մերսեդեսները երկու միլիոն դոլար արժեն, դրան գումարած՝ նաև պետական պահպանության մեքենաները։ Հիմա, եթե մենք իր համար 2 միլիոն դոլարի մեքենա ենք առել, լեգիտիմ ակնկալիք կարող ենք ունենալ, որ ինքն այդ մեքենաները նստի, որտեղ էլ լինի, գա։ Եթե հեռու լինի, նաև ուղղաթիռ ունի՛՛,-նշեց Ղազարյանը։

Ըստ նրա՝ հանդիպումը պետք է կայանա, քանի որ դրա գլխավոր շահառուն հենց Փաշինյանն է։

  • Կիսվել: