չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էդգար Ղազարյանը ԱԺ շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն

Էդգար Ղազարյանը ԱԺ շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն

Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ԱԺ շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն։

«Ղազարյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբեյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,–հայտնել են  ոստիկանությունից։

Նշենք, որ երեկվանից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու աջակիցները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ և պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ցուցարարների մեջ է նաև Էդգար Ղազարյանը։
Զոհվածների ծնողներն ավելի վաղ հայտարարել էին, որ դիմակավորված անձինք Ղազարյանին ԱԺ շենքի մոտից առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ։

  • Կիսվել: