երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Էդգար Ղազարյանին կարգի հրավիրեք, չգիտեմ՝ դերաբաշխում եք արել, թե նա դուրս է ձեր վերահսկողությունից. Էդվարդ Աղաջանյանը՝ Նարեկ Կարապետյանին

Էդգար Ղազարյանին կարգի հրավիրեք, չգիտեմ՝ դերաբաշխում եք արել, թե նա դուրս է ձեր վերահսկողությունից. Էդվարդ Աղաջանյանը՝ Նարեկ Կարապետյանին

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին առաջարկեց կարգի հրավիրել խմբակցության պառգամավոր Էդգար Ղազարյանին։ Պատճառը Ղազարյանի՝ ելույթներից առաջ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ու քաղաքացիներին դիմելն է, ու ՔՊ-ին միտումնավոր անտեսելը։

Չնայած Ղազարյանը պարզաբանել էր, թե ինչու է միայն ընդդիմադիրներին դիմում, սակայն Աղաջանյանի մոտ հարցերմնացել էին։ «Արդյո՞ք նեղացել եք մեզանից, որ մեր անունը չեք տալիս, խռովե՞լ եք, չե՞ք խոսում մեր հետ, մի այդպիսի պատգամավոր ունեինք նախորդ գումարման Ազգային ժողովում, նիստերի ընթացքում մեզ մեջքով էր նստում։ Հիմա սա դրա այլ դրսևորումն է։ Փաստորեն, պարոն Ղազարյանը քիչ առաջ հաստատեց, որ նա նեղացել է մեզանից, խռոված է։

Պարոն Ղազարյանը ասում է, որ մեզ ըստ էության չի ընկալում, որպես Ազգային ժողովի պատգամավորներ, որովհետև մեզ դասում է Հայաստանի Հանրապետության, հերթական քաղաքացիների շարքին։

Դիմում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ես չգիտեմ այս դերաբաշխումը դուք նպատակային եք անում, թե պարոն Ղազարյանը դուրս է ձեր վերահսկողությունից, ամեն դեպքում խնդրում եմ կարգի հրավիրեք ձեր գործընկերոջ»։

  • Կիսվել: