չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էդգար Ղազարյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չունեցավ

Էդգար Ղազարյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չունեցավ

Երեւանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղեկցությամբ քայլեց դեպի ՀՀ կառավարության շենք՝ հայտարարելով, որցանկանում է հանդիպել վարչապետ Փաշինյանին։

Նա նշեց, որ կառավարության շենքը շրջափակել չի նախատեսում, ասաց, որ ՛՛չի ծեծելու վարչապետին՛՛, իր ու նրա միջև թող կանգնի ՊՊԾ-ն: ՛՛Խոսքով ասելու եմ, որ հրաժարական տա՛՛,-ասաց նա: 

Այնուհետև Ղազարյանը հավելեց. ՛՛Ես նրան իշխանությունից հեռանալու երեք սցենար կներկայացնեմ։ Եթե նա ​​ստոգրի իր հրաժարականի դիմումը, ապա կխնդրեմ պատճեններ անել։ Մի պատճենը կուղարկեմ նախագահական, մյուսը կբերեմ ու ցույց կտամ հրապարակում հավաքված քաղաքացիներին։ Եթե ​​ոչ, ապա ես կներկայացնեմ իրադարձությունների զարգացման երկու մյուս սցենարները՛՛:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները Ղազարյանին հայտնեցին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն շենքում չեն։
 
Հարցին` արդյոք Փաշինյանը տեղում է, թե ոչ, նրան հստակ պատասխան չտվեցին։
 
Հավելենք, որ Ղազարյանն առանձին զրուցեց Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանի հետ, ինչից հետո, նրա խոսքով, իր համար պարզ դարձավ, որ վարչապետը տեղյակ է հանդիպման մասին։
 
՛՛Մանրամասներ չեմ հայտնի մեր զրույցից, սակայն հանդիպումը վստահաբար չի կայանալու։ Իմ տպավորությամբ նա վախենում է այդ հանդիպումից։ Երկրորդ հանդիպման փորձ այլևս չի լինի՛՛,– նշեց Ղազարյանը։

 

Բացի այդ՝ Ղազարյանն ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանը, իմ տպավորությամբ, վախենում է այդ հանդիպումից՛՛:

Դիմելով Փաշինյանին՝ նա նշեց. ՛՛Ես չէի եկել քեզ հետ անձնական հարցեր քննարկելու։ Դու, որ շատ լավ գիտես՝ ինչ վիճակի ես հասցրել այս երկիրը, այս ժողովրդին, դու կորցրեցիր քեզ համար ամենակարևոր պահը՝ պարզ, մարդկային, շիտակ խոսքով լսել այն հիմնավորումները, թե ինչու պետք է հեռանաս՛՛:

Նշենք, որ Ղազարյան-Փաշինյան հանդիպումը տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազարյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր շարժման ակցիաները մեկնարկում են օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Նա նաև ասել էր, որ հանրահավաքների միջոցով մտադիր են մինչև սեպտեմբերի 21-ը` ՀՀ անկախության օրը, հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

  • Կիսվել: