հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում». Նիկոլ Փաշինյան

«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որոնց նպատակը համայնքի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է:

 

«Այս որոշումը համայնքներին հնարավորություն կտա ճիշտ կառավարել իրենց ֆինանսական միջոցները»,-նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք այս որոշումը կարևոր ենք համարում այն տրամաբանությամբ, որ կառավարություն-ՏԻՄ համագործակցության ու համատեղ ներդրումների որոշակի համակարգ է ստեղծվել, ու կարևոր է, որ ՏԻՄ-երի ֆինանսների կառավարման տրամաբանությունը որոշակիորեն փորձենք սինքրոնացնել կառավարության հետ: Ամենաթանկ բանը ժամանակն է, միշտ էլ պետք է որոշումները ճիշտ ժամանակին կայացնել, ներդրումները ճիշտ ժամանակին անել», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում», -նկատեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», – հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց  ամենաթարմ օրինակներըը՝ երեկվանից  ուժի մեջ մտած հակածխախոտային  օրենքն ու հանրային սննդի օբյեկտենրում սեղաններից աղամանների վերացման մասին օրենքները:

  • Կիսվել: