հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Էդ Նիկո՞լը պшտերազմ բերեց, բա 2018-ին, 2017-ին, 2016-ին, 15-ին, 14-ին...2001-ին ՀՀ-ն պшտերազմի մեջ չի՞ եղել. Փաշինյան

Էդ Նիկո՞լը պшտերազմ բերեց, բա 2018-ին, 2017-ին, 2016-ին, 15-ին, 14-ին...2001-ին ՀՀ-ն պшտերազմի մեջ չի՞ եղել. Փաշինյան

Լավ է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն անընդհատ այդ առիթները տալիս են, ասում են՝ Հայաստանի կառավարությունը ներքաշել է երկիրը պատերազմի մեջ. ես շատ երկար եմ մտածում այս ձևակերպումները ոնց տամ, որ պետության ղեկավարի տեսակետից ճիշտ հնչի: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ինչ-որ մի ձևակերպում գտել եմ: Ասում եմ՝ եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ: Հարգելի ժողովրդավարներ, ինձնից սկսած, բա ինչի՞ չեք խոսել սրա մասին, կամ ե՞րբ ենք խոսել սրա մասին: Հա, խոսել են և չի լսվել, չի լսվել և ընդհակառակը դավաճանություն է համարվել»,- ասաց նա:

  • Կիսվել: