Էդ մարդիկ ասում են՝ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, չորրորդ րոպեից սկսած ամբողջն ինձ հետ բանավեճ է. Փաշինյան
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ առաջարկեց մեխանիզմ մշակել, որի կիրառմամբ Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին մասնակցելու համար բերման կենթարկվեն համապետական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարի ներքո գրանցված թեկնածուները։
Առաջարկի մասին կարծիք հայտնելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալություն հարցի համար, իհարկե, զվարճալի հնչեց «բերման ենթարկել բանավեճի»։ Շատ անսպասելի առաջարկ է ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ վճռական է մասնակցելու խորհրդարանական ընտրութուններին նախորդող բանավեճին մասնակցելու հարցում, նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերն էլ մնում է ուժի մեջ։
«Էդ մարդիկ ասում են՝ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, չորրորդ րոպեից սկսած ամբողջն ինձ հետ բանավեճ է»,-ասաց Փաշինյանը։


