ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵԱՏՄ առաջնորդներին մինչև դեկտեմբեր կներկայացվեն Հայաստանի վերաբերյալ գործողությունների տարբերակները․ Օվերչուկ

ԵԱՏՄ առաջնորդներին մինչև դեկտեմբեր կներկայացվեն Հայաստանի վերաբերյալ գործողությունների տարբերակները․ Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդներին մինչև 2026 թվականի դեկտեմբեր կներկայացվի զեկույց՝ միավորմանը Հայաստանի անդամակցության հարցով գործողությունների հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսելով այն մասին, թե արդյոք մինչև 2026 թվականի դեկտեմբեր արդեն կքննարկվեն Երևանի անդամակցության սառեցման ինչ-որ ձևաչափեր, նա նշել է, որ «խոսքը վերաբերում է գործողությունների հնարավորությունները դիտարկելուն և դրանք մինչև դեկտեմբեր անդամ պետությունների առաջնորդներին ներկայացնելուն»։

«Հավանաբար, ինչպես նման դեպքերում միշտ լինում է, կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն համապատասխան շահագրգիռ անդամ պետությունները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ իսկ դրանք մեր երկրների կառավարությունների ղեկավարներն են, հանձնարարվել է քննարկել այս հարցերը։ Նրանք կգնահատեն իրավիճակը և առաջարկություններ կներկայացնեն Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդին, որը կանցկացվի այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում, 2026 թվականի դեկտեմբերին»,- նշել է Օվերչուկը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: