ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է ՄԽ-ի մասին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանն այն մասին, թե ՛՛Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը՛՛:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում այս առնչությամբ, մասնավորապես, ասված է. ՛՛Դուք տեղյա՞կ եք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում վերջապես հաստատվի կայունություն՛՛: