կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵԱՀԿ գործող նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Բովանդակային հեռախոսային բանակցություններ ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Լաչինի միջանցքի թեմայով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ընդգծեցի, որ մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները պետք է գերակշռեն։ Պատրաստ ենք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ կայուն խաղաղության հասնելու ցանկացած ջանքերում աջակցելու համար»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

  • Կիսվել: