ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու մտադրություն ունեն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը Մոսկվա կատարելիք իր առաջին այցին ընդառաջ հայտնել է իր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնցից մեկն էլ ԼՂ խնդիրն է, գրում է ՏԱՍՍ-ը:
Գործակալությանը տված հարցազրույցում Բայրամովն ասել է, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները՝ ընդգծելով Հայաստանին ռուսական սպառազինման մատակարարումների թեման:
Նա նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները ցանկանում են աշնանը հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
Բայրամովն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներից ակնկալում ենք հետևողական քայլեր՝ ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացմանը կառուցողական բանակցությունների շրջանակներում:


