երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների. Ավինյանի գրասենյակ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների. Ավինյանի գրասենյակ

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

 

  • Կիսվել: