չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչով դիմել են Երևանին և Բաքվին:

Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) մտահոգված են Լեռնային Ղարաբաղում բռնությամբ: Նրանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել միջոցներ ձեռք առնել` հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորություններն ապահովելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը ՝ թույլ տալով վերադարձնել աճյունները, ռազմագերիներին և կալանավորվածներին, և դիմում են կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ` բանակցային լուծման հասնելու համար:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: