չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում Վաշինգտոնի հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռիքերը այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումների թեման», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս առկա տարաձայնությունների «քաղաքական և դիվանագիտական լուծման օգտին և պատրաստ է ամեն կերպ աջակցել կարգավորման գործընթացին»։

  • Կիսվել: