կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցակցային, հայտնում է Ria.ru-ն։

«Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, համապատասխանում էին օրենսդրությանը, ընտրողների իրավունքները հարգվել են»,-ասված է հայտարարությունում:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: