հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, տեղեկացնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Զբիգնև Ռաուն, մասնավորապես, հայտարարել է. ՛՛Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր՛՛:

Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն ասել է, որ որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ հատկապես հետագա զոհերից խուսափելու համար: Նա ընդգծել է, որԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ հենվելով տասնամյակների փորձի և փորձագիտության վրա: Շմիդտն ասել է, որ իրենք բոլոը կիսում են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակը:

  • Կիսվել: