ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առջև ծառացած հիմախնդիրների լուծման դժվարությունները. Հարությունյանը՝ Փաշինյանին

Ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առջև ծառացած հիմախնդիրների լուծման դժվարությունները. Հարությունյանը՝ Փաշինյանին

Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, իր գնահատմամբ, կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում:

Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Արցախը միշտ զգացել է ՀՀ քաղաքացիների և իշխանությունների զորեղ սատարումը, ինչի համար շնորհակալ ենք բոլորին: Ա

յդ համատեքստում կուզեի նաև երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում»:

Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, վստահեցրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին: «Ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առջև ծառացած հիմախնդիրների լուծման ու մարտահրավերների դիմակայության բոլոր դժվարությունները»,-նշեց Հարությունյանը:

  • Կիսվել: