հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ձեր ծրագրերը զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը. Ալեն Սիմոնյանը՝ Սաբինե Ֆենդրիխին

Ձեր ծրագրերը զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը. Ալեն Սիմոնյանը՝ Սաբինե Ֆենդրիխին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը:

Արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացված տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Վերոնշյալ թեմաներից զատ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

  • Կիսվել: