չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ձեր քաղաքական ամբողջ պարադիգմը Վարդանիկը բացահայտել է՝ ՀՀ–ն կոխել միութենական պետության մեջ. ՔՊ–ական

Ձեր քաղաքական ամբողջ պարադիգմը Վարդանիկը բացահայտել է՝ ՀՀ–ն կոխել միութենական պետության մեջ. ՔՊ–ական

Ձեր քաղաքական ամբողջ պարադիգմը Վարդանիկը բացահայտել է, ասում է՝ կամ կողմ ես միութենական պետությանը, կամ թրքահպատակ շան տղա ես։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։

«Քանի օր է ասում եմ՝ ձեր Վարդանիկն է, չեք դատապարտել այդ արտահայտությունը, ամեն կերպ իրեն աջակցել եք, ոնց կարեցել եք, ինչ ասես արել եք, ընտրել եք քաղաքապետ։ Հիմա հարց՝ դուք միութենական պետության ջատագովն ու կողմնակի՞ցն եք, թե թրքահապատակ շան տղա։ Այս երկընտրանքը մեզ չի կարող վերաբերել, որովհետև Վարդանիկը ի սկզբանե մեր համար մերժելի ու եղկելի կերպար է, բայց ինքը ձեր սարքած քաղաքապետն է, դուք միասին եք, դուք սիմբիոզ եք։

Բոլորս գիտենք, որ դուք այդ պարադիգմը առաջ քաշողն եք, դուք մյուս Վարդանիկն եք, որովհետև դա է ձեր խնդիրը։

Դուք ինչի՞ եք մեզ ասում՝ թրքահապատակ, ինչի՞ եք ասում՝ թուրք, որովհետև մենք չենք կիսում ձեր ասածը՝ Հայաստանը միութենական պետություն կոխելու վերաբերյալ։

Ձեր գոյության քաղաքական իմաստը մենակ դա է՝ Հայաստանը ինչ-որ մի պահի հարմարացնեք, արանքը ճղեք, կոխեք միութենական պետության մեջ։ Թռնեք վերև, իջնեք ներքև, ինչ ուզում եք անեք, մարդը բացահայտել է, սրանից դուք չեք կարող փախնել։

Ցանկացած անգամ, երբ դուք ինչ-որ մեկին ասում եք՝ թուրք, դա ընդամենը նշանակում է մի բան, այդ մարդը հակադրվում է ձեր կողմից առաջ տարվող, Հայաստանը միութենական պետության մեջ կոխելու ծրագրին»։

  • Կիսվել: