շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ձեր պատասխանը ստանալու եք հենց ձեր շուրջը խաբված ժողովրդի կողմից. ՔՊ-ական պատգամավորը՝ Բագրատ Սրբազանին

Ձեր պատասխանը ստանալու եք հենց ձեր շուրջը խաբված ժողովրդի կողմից. ՔՊ-ական պատգամավորը՝ Բագրատ Սրբազանին

Սա՞ էր նպատակը, սա էր Ձեր երազանքը, աչքերին նայում ես՝ չարությունը հորդում է: Հիմա էլ շնորհակալություն են հայտնում, որ ոստիկանության հետ բախումները վերջապես ամիսներ անց տեղի ունեցան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը՝ անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

«Մարդիկ վիրավորվել են իր սադրանքի պատճառով, ինքը հիմա էլ երաժշտության տակ ցուցարարի «ՈԳԻ» է բարձրացնում: Սրանո՞վ եք որոշել մարդ հավաքել: Ու կարևորը բախումների կենտրոնում պետք է լիներ հասարակ ժողովուրդը: Իսկ իրանք բեմից հետևեին մարդկանց մեջ ներարկած թույնի արտահոսքին: Ձեր պատասխանը ստանալու եք հենց ձեր շուրջը խաբված ժողովրդի կողմից»,- գրել է նա։

 

  • Կիսվել: