չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանությանը. ՔՊ-ական

Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանությանը. ՔՊ-ական

ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը սպառնում է ընդդիմությանը՝ ծոծորակները կտեսնեն, բայց այլևս մոտ չեն գա իշխանությանը:

«Կաշառակերության վրա բռնված Գյումրու քաղաքապետ Վարդանիկը Քոչարյանասերժական գողապետության այլանդակ դեմքն է, ընդդիմության քաղաքական երկնակամարի աստղը, նրանց հավաքական «հաղթանակի» ծնունդը:

Նայեք Վարդանիկին, տեսեք ու հիշեք, թե ինչի են ընդունակ Քոչարյանը, Սերժը, սրբապիղծ կղերաօլիգարխիան և նրանց մանր-մունր քաղաքական նաժիշտները:

Դուք ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանության: Հիմա շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջը և դարձեք մի մեծ բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի ու պղծության իրական շահառուներին»,- հայտարարել է ՔՊ-ականը։

  • Կիսվել: