Դուք տե՞նց դատավոր եք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպել, թե՞ ոչ. Խամոյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին
«Քաղաքական գործերով տնային կալանքը որպես խափանման միջոց, չի կիրառվում, մարդկանց տանում են կալանքի, իսկ իրական հանցագործներն ազատ ման են գալիս այլ խափանման միջոցներով, նոր հանցագործություններ գործում»,- Ազգային ժողովում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրված դատավոր Լուսինե Աբգարյանին։
Լ.Աբգարյանն ասաց, որ վիճակագրական տվյալների չի տիրապետում, չի կարող ասել, թե կալանքի, տնային կալանքի քանի հարց է քննարկվել։
«Իմ աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ են այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հարցը»,- ասաց նա։
Ա. Խամոյանի մեկ այլ հարցին՝ «Նիկոլ Փաշինյանը մի առթիով ասել է՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տենց դատավոր եք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձևակերպել, թե՞ ոչ»։
Լ.Աբգարյանն ասաց. «Որոշումները կայացնում եմ ինքնուրթյոն, որևէ միջամռություն չի եղել իմ աշխատանքային գործունեության մեջ»։


