չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դուք սիրում եք չէ՞ Ալիևին ցիտել,  հերթով եկեք ցիտեք, շատ ազգանվեր գործ արած կինեք. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Դուք սիրում եք չէ՞ Ալիևին ցիտել, հերթով եկեք ցիտեք, շատ ազգանվեր գործ արած կինեք. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

«Միակողմանի զիջու՞մ է մեր կողմից, որ կարողանում եք Ղազախստանից ցորեն ներկրել: Հարցն այն է, որ մենք վերջապես ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա, երեկվա հայտարարվածը և տեղի ունենալիքն իրապես հեղափոխական բան է»,- ԱԺ-ում այս մասին ասաց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրնեջանի նախագահի երեկ արված հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նախկինում:  

Ըստ նրա, սա ևս մեկ ապացույց է, որ խաղաղություն է ոչ միայն թղթի վրա է, այլ իրականություն է.«Հիմա ինչու չեք գալիս, դուք սիրում եք չէ՞ Ալիևին ցիտել,  հերթով եկեք ցիտեք, շատ ազգանվեր գործ արած կինեք»,- դիմելով ընդդիմությանն ասաց Ռուբինյանը: 

  • Կիսվել: