հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դուք ռևանշիստներ եք, մեզ ուզում եք անցյալ տանեք․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը

Դուք ռևանշիստներ եք, մեզ ուզում եք անցյալ տանեք․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը

Վերջին շրջանում ԱԳ նախարարության ակտիվությունը, նախաձեռնողական քաղաքականությունը  աննախադեպ է, դա ոչ միայն վերաբերում է ԱԳ նախարարի գործունեությանը, այլ դա կապված է նաև միջազգային հանրության կողմից Հայաստանին տրվող դերի հետ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Հայաստանը այսօր ուշադրության կենտրոնում է և ունի բավականին հեռանկարներ։ Մենք մոռանում ենք, որ մեր քաղաքացիները ՔՊ–ին են վստահել առաջիկա 5 տարիների ընթացքում ձևավորել կառավարություն, որը պետք է մշակի արտաքին քաղաքականություն և իրականացնի այն։ ԱԺ–ի խնդիրն է օժանդակել այդ քաղաքականությանը։ Մեր գործընկերներ կոչվածները, ավելի պարզ ասեմ՝ ռևանշիստները չեն ուզում դա գիտակցել։ Նրանք եկել են այստեղ հանրահավաք անելու և ոչ թե մեզ հետ երկխոսելու»,– ասաց Խաչատրյանը։

Դիմելով ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին՝ Խաչատրյանը ասաց․

«Դուք ռևանշիստներ եք, դուք մեզ ուզում եք անցյալ տանեք, ռևա՞նշ եք ուզում, չի՛ ստացվելու»։

  • Կիսվել: