կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Դուք Մարդու Իրավունքների Պաշտպան եք, ոչ թե մարդու իրավունքների կամուրջ. Բագրատ Սրբազանը՝ Անահիտ Մանասյանին

Դուք Մարդու Իրավունքների Պաշտպան եք, ոչ թե մարդու իրավունքների կամուրջ. Բագրատ Սրբազանը՝ Անահիտ Մանասյանին

ՄԻՊ-ը խորհրդարանի ամբիոնից ասել է, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինել։ Ես էլ ասում եմ՝ նա ՄԻՊ է՝ մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ի՞նչ կամուրջ, մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն է կամրջելու։ Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է, գնահատելն է։ Ոստիկանական ուժերի կողմից գործված այսքան ապօրինությունները գնահատվե՞լ են։ Դատախազությունում ինչ-որ գործ կա՞։ Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է, երբ մարդկանց են առևանգում։ Հակառակը, կալանքի են տանում, ձերբակալում են: ՄԻՊ-ն այնքան համարձակություն չունի, որ այս ամենին համաչափ արձագանքի»,-նշեց նա:

Բագրատ Սրբազանը նաև հավելեց, որ շատ պարզ հարցադրումով էին գնացել ՄԻՊ գրասենյակի մոտ․ «30 ոստիկանով մի պատգամավորին ծեծուջարդի ենթարկելը, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելը, ԱԳՆ շենքի առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ և այլն, գնահատականի արժանանալո՞ւ են, թե՞ ոչ...»։

 

  • Կիսվել: