չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Դուք դեմ եք խաղաղության օրակարգին. Կոնջորյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Դուք դեմ եք խաղաղության օրակարգին. Կոնջորյանը՝ ընդդիմադիր գործընկերներին

Նախ՝ Դաշնակցության գլխավոր բանաձևի վերաբերյալ պետք չի հայտարարություններ փնտրել, դա ձեր գործունեությամբ ապացուցվել է բազմիցս՝ «կողմ ըլլալով դեմ ըլլալու» փաստը: Այս մասին ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, հայտարարեց՝ խնդիրը հայեցակարգային է՝ նրանք դեմ են խաղաղության օրակարգին:

«Դուք դեմ եք ապաշրջափակմանը, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, որը լավ է ՀՀ ժողովրդի համար, և դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով: Սա է ձեր քաղաքական ինքնությունը»,- ասաց Կոնջորյանը:

  • Կիսվել: